
MediaHub-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոտրել է ոտքը:
Այս հինգշաբթի (ապրիլի 4-ին) կայացած կառավարության նիստին դատախազը կառավարություն էր եկել հենափայտերով և ուղեկցորդով, որը նրան օգնում էր, որ կարողանա հեշտ տեղաշարժվել, աստիճաններով բարձրանալ ու իջնել: Երբ նրան հարցրել են՝ ինչ է պատահել, տիկին դատախազն ասել է, որ ոտքն է կոտրել: