Իսրայելի դեմ գործողությունն անպայման կիրականացվի: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին:
«Իսրայելի հարձակումն անպատասխան չի մնա, մենք կորոշենք գործողության ժամանակը, տեսակը և մեթոդը, այն անպայման մանրակրկիտ կիրականացվի:
Մենք կստիպենք թշնամուն զղջալ արածի համար», – հայտարարել է նա: