Դերասաններ Սաշա Բարոն Քոհենը եւ Այլա Ֆիշերը բաժանվում են 14 տարվա ամուսնությունից հետո։ Բարոն Քոհենը եւ Ֆիշերը Instagram-ում հայտարարություն են տարածել այն բանից հետո, երբ Page Six-ը հաղորդել է նրանց՝ առանձին ապրելու մասին:
Պորտալի աղբյուրի փոխանցմամբ՝ անցյալ տարվա վերջին «Բորատ» ֆիլմի աստղը հանդիպել է հոլիվուդյան իրավաբանների հետ։ Ամուսնալուծության փաստաթղթերը գտնվում են Լոնդոնում, որտեղ երկու դերասաններն էլ բնակվում են:
Բարոն Քոհենը եւ Ֆիշերը համատեղ հայտարարության մեջ ասել են՝ «Մենք 2023 թվականին ենք դիմել մեր ամուսնությունը լուծարելու համար: Մենք առաջնահերթություն ենք տալիս գաղտնիությանը եւ հանգիստ աշխատում ենք այս փոփոխությունների շուրջ: Մենք կիսում ենք մեր նվիրվածությունն ու սերը մեր երեխաների նկատմամբ եւ անկեղծորեն գնահատում ենք ձեր հարգանքը մեր ընտանիքի գաղտնիության հանդեպ»:
Այս լուրը տարածվեց այն բանից հետո, երբ Բարոն Քոհենը վիճաբանության մեջ մտավ դերասանուհի Ռեբել Ուիլսոնի հետ, ով 2016 թվականին «Գրիմսբի եղբայրները» ֆիլմում նրա հետ աշխատելուց հետո նրան անվանել էր «հիմար»:
Ուիլսոնի խոսքով, նկարահանումների ժամանակ Բարոն Քոհենը նվաստացրել է իրեն եւ խնդրել, որ իր հետ անպարկեշտ արարք կատարի, իսկ հետո փորձել է «սպառնալ» իրեն իր գրքի թողարկումից առաջ։ Բարոն Քոհենը հերքել է բոլոր մեղադրանքները: