«Ընտրությունների թագավորը». հնդիկ տղամարդը մասնակցել է 238 քաղաքական ընտրության և ամեն անգամ պարտվել
Advertisement 1000 x 90

«Ընտրությունների թագավորը». հնդիկ տղամարդը մասնակցել է 238 քաղաքական ընտրության և ամեն անգամ պարտվել

Հնդկաստանի բնակիչ Կ. Պադմարաջանին անվանում են «Ընտրությունների թագավոր», քանի որ տղամարդը մասնակցել է 238 քաղաքական ընտրության և ամեն անգամ պարտվել է:

Ինչպես նշում է Oddity Central-ը, Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգից 65-ամյա վերանորոգողը վերջին երեք տասնամյակի ընթացքում մասնակցել է հարյուրավոր ընտրությունների և հազարավոր դոլարներ ծախսել թեկնածության գրանցման վճարների վրա։ Ընտրություններում հաղթանակին նա երբևէ ամենամոտը եղել է 2011 թվականին, երբ առաջադրվել է Մեթուր քաղաքի ընդհանուր ասամբլեայի ընտրություններում և հավաքել 6,273 ձայն: Թեև նա շատ զիջում էր հաղթողին՝ վերջինս հավաքել էր ավելի քան 75,000 ձայն, բայց դա Պադմարաջանին հույս է տվել առ այն, որ նա կարող է մի օր հաղթել:

«Բոլոր թեկնածուները ձգտում են ընտրություններում հաղթանակի, ես՝ ոչ»,- ասել է 65-ամյա «հավերժ թեկնածուն»։

Եվ նա չի կատակում. 238 ձախողված ընտրություններից հետո Կ. Պադմարաջանը ձգտում է երկարացնել պարտությունների շարանը։ Այս տարի նա կմասնակցի իր 239-րդ ընտրություններին, այս անգամ՝ Թամիլ Նադուի Դարմապուրի շրջանի պատգամավորական աթոռի համար:

Պադմարաջանի պատմությունը սկսվել է 1998 թվականին, երբ նա առաջադրվել է պաշտոնի համար իր հայրենի Մեթուր քաղաքում: Նա գիտեր, որ գործնականում ոչ մի շանս չունի, բայց ուզում էր ցույց տալ, որ ցանկացած սովորական մարդ իրավունք ունի առաջադրվելու պաշտոնի համար:

Վերջին երեք տասնամյակի ընթացքում «Ընտրությունների թագավորը» պարտվել է այնպիսի նշանավոր դեմքերին, ինչպիսիք են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և նրա նախորդներ Աթալ Բիհարի Վաջպային և Մանմոհան Սինգհը:

Բայց տղամարդը նպատակ ունի օրինակ ծառայել երիտասարդ սերունդների համար։



Նման նյութեր