
«Ենթադրենք, պետական պաշտոնյան միջոցառում է կազմակերպել՝ հարսանիք, ծննդյան արարողություն, ու հյուրերը նվեր են բերում ծրարներով, ոնց տարածված է․ հիմա որոշակի շեմը գերազանցելու դեպքում դրանք թույլատրվա՞ծ են, թե՞ ոչ». հետաքրքրվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում։
Նա նաև հարցրել է՝ եթե պաշտոնյային հրավիրել են, և սեղանի հաշիվը հրավիրողն է փակում, դա ընդունելի՞ է։