Շատ կարևոր հանդիպում էր, այդ մակարդակով, ֆորմատով հանդիպում չեմ հիշում, որ եղել է. ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպմանը՝ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը, որը կբերի պաշտպանողականության զարգացմանը։
Խոսելով հանդիպումից հետո հաջորդող ադրբեջանական վերջին սադրանքների մասին՝ պատգամավորը նշել է. «Դժվար է վերահսկելը, չնայած դիտորդներ կան… Պետք է շատ մեծ կարևորություն չտանք, ինչ-որ իմաստով, բայց, ցավոք, այս իրողությունները շարունակական կլինեն»,-ասել է նա։