Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է հնչում ձեր սիրելի պաստան: Աշխարհի առաջատար մակարոնեղեն արտադրող համարվող Barilla ընկերության հետաքրքրասեր ուղեղները դիմել են Օքսֆորդի ակադեմիական և «Էմմի» մրցանակի դափնեկիր կոմպոզիտորին՝ հենց սա պարզելու համար:
Al Bronzo սաունդթրեքը ունի երգեր հատուկ Al Bronzo մակարոնեղենի յուրաքանչյուր տեսակի համար՝ Bucatini, Mezzi Rigatoni, Spaghetti, Penne Rigate, Fusilli եւ Linguine:
Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Չարլզ Սփենսը մակարոնի ցանկացած տեսակ գնահատել է կոնցեպտուալ պրիզմայով եւ ստեղծել է «հնչունային համեմունքներ»՝ մարդկանց կողմից տվյալ սննդի ըմբռնումը բարելավելու համար:
«Barilla Al Bronzo-ի հյուսվածքն ու սոուսը ստեղծում են ամենաեզակի ձայնային համեմունքների հատկությունները, որոնք մենք երբեւէ հայտնաբերել ենք»,-ասում է Սփենսը:
Barilla-ն դիմել է White Lotus-ի կոմպոզիտոր եւ «Էմմի»-ի եռակի դափնեկիր Քրիստոբալ Տապիա դե Վիրոյին՝ պաստայի հնչյունները կյանքի կոչելու համար:
Դե Վիրոն օգտագործել է Սփենսի գիտական գաղափարները՝ սաունդթրեքը ստեղծելու համար՝ վեց թրեքից բաղկացած հավաքածու, որը «պատվիրված երաժշտական պարտիտուր է՝ նախատեսված պաստա ուտելու ձեր փորձը բարձրացնելու համար»:
«Al Bronzo-ի սաունդթրեքի հետ դուք հնարավորություն ունեք զգալ մակարոնեղենը բոլոր զգայարաններով»,-ասում է Ջենիֆեր Պինգը՝ Barilla US-ի մարքեթինգի փոխնախագահը:
Սաունդթրեքը, որը ոգեշնչված է Barilla-ի՝ 2021 թ-ի երգացանկից, հասանելի է AlBronzoSoundtrack.com-ում եւ Spotify-ում: