
Գիշերը Օրենբուրգի մերձակայքում գտնվող Ուրալ գետում ջրի մակարդակը բարձրացել է գրեթե կես մետրով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքային իշխանությունների տեղեկատվությանը։
Գիշերը Օրենբուրգում ջրերը հեղեղել են ավելի քան 300 տնային տնտեսություններ: Փրկարարների ուժերով 10 բնակիչ տեղափոխվել է անվտանգ տարածք։
Ջուրը շարունակում է բարձրանալ․ առաջիկա 24 ժամում ջրաբանները Օրենբուրգի մարզում Ուրալ գետի մակարդակի բարձրացում են կանխատեսում եւս 30-70 սանտիմետրով։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ժամանակավորապես սահմանափակվել է Մալուզերնայա փողոցի մի քանի տների էլեկտրամատակարարումը։