Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում դեղերի գնին՝ պարզաբանելով, թե ինչու են դրանք թանկ։
«Այո, կա դեղորայք, որ ավելի էժան է Վրաստանում, բայց պիտի հիշենք, որ այնտեղ դեղորայքի վրա ԱԱՀ չկա, և ստացվում է՝ այնտեղ դեղորայքի գինը 20% էժան է։ Բացի այդ, Վրաստանում տարիներ ի վեր գործում է ապահովագրական համակարգ, որ իրականացնում է մեծ գնումներ, և դրա շրջանակներում կարողանում են բանակցային գին թելադրել ու ավելի մատչելի գնով հասանելի դարձնել իրենց պացիենտներին։ Այդ ճանապարհով մենք էլ ենք գնում»,- ասել է Ավանեսյանը։
Նա նաև հայտարարել է, թե Վրաստանը լոգիստիկ առումով ավելի մեծ հնարավորություններ ունի, ինչն էլ իր հերթին դեղերի գնի վրա է ազդում։