«Հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով». Անահիտ Սիմոնյան
Advertisement 1000 x 90

«Հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով». Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ պատմում է, թե ինչպես են փորձել իր անունով կեղծ էջից հասանելիություն ստանալ իր մերսման տեսանյութերին:

«Ուզում եմ պատմել մի փոքրիկ պատմություն և զգուշացնել խարդախության մասին: Իմ մերսման և մարմնի կորեկցիայի մասնագետին համացանցից գնված անծանոթ համարից գրել են WhatsApp-ին: Ներկայացել են իմ անունից, գլխավոր նկարին դրել են նույն նկարը, որը դրված է իմ WhatsApp-ում և անունը նշել են «Անահիտ Սիմոնյան»:

Մասնագետին գրել և խնդրել են ուղարկել իմ տեսահոլովակները մերսման ընթացքից, քանի որ «Ես Ձեզ շատ եմ գովել իմ ընկերուհու մոտ և ուզում եմ ցույց տալ»:

Իհարկե, մենք հասկացել ենք, որ խարդախություն է, և ես իմանում եմ այդ ով է կանգնած այս մեղմ ասած անազնիվ քայլի ետևում»,- տեսանյութում ասում է նա:

Նաև հավելել է.

«Եվ այն մարդիկ, որոնք այդքան ուզում են հասանելիություն ունենալ իմ տեսահոլովակներին և նկարներին, խորհուրդ կտամ մի բան՝ հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով, դուք ինձ հետաքրքիր չեք, ես ձեզ չեմ ճանաչում և ճանաչել չեմ ցանկանում, ես ձեզ ուղղակի խղճում եմ, որովհետև ինչքան դուք չունեք ձեր անձնական կյանքը, ինչքան վատ եք ապրում, որ գնացել եք նման քայլերի»:

Անահիտ Սիմոնյանը, սակայն, զգուշացնել է իր ծանոթներին, մասնագետներին և բոլոր ընկերներին, որ նա արդեն երկար տարիներ է՝ նույն հեռախոսահամարն է օգտագործում, չի ունեցել ուրիշ հեռախոսահամարներ: