
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի և 13-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 12-ին և 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին և 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։