ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի և Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին շատ խոսվեց:
Ես չգիտեմ, թե ի՞նչն արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրությունում, սակայն եղած տեղեկությունները հուշում են, որ սահմանապահների նպատակը եղել է մոլորված հայ հովիվի անվտանգ վերադարձը, և նրանք այդ տեսանկյունից իրենց խնդիրը կատարարել են:
Այո´, եթե այդ խնդիրը լուծելու համար նաև թշնամու ուղղությամբ կրակ բացելու անհրաժեշտություն է եղել, ապա դա պետք է հենց այդպես էլ արվեր: Ես հասկանում եմ, որ մարտական կանոնագրքերի սահմանածն ու որոշ դեպքերում, արտառոց իրադրությունը, պահանջում է գործել ըստ իրադրային զարգացման և այստեղ կանոնադրական խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ԱԱԾ զինծառայողներն այս պարագայում, կարծում եմ, եղած ընտրության հարցում ճիշտ որոշում են կայացրել:
Ինձ, միգուցե, մեղադրեն անհիմն լավատեսության մեջ, բայց ես հույս ունեմ, որ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանի համար ուղղված ուղերձ էր, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի, այլ ելքը կհամարեմ Սահմանապահ զորքերի և բանակի բարոյալքմանն ուղղված գործողություն: