Շաբաթ օրը Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 43-ամյա աստղն իր կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կաշվե զգեստի օգնությամբ:
Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սևազգեստ է եղել:
Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ դերասանուհիներ Մարգո Ռոբին, Ջեսիքա Չեսթեյնը, Օլիվիա Ուայլդը, Բրի Լարսոնը:
Մրցանակաբաշխությունը կայացել է Լոս Անջելեսի Ակադենմիական թատրոնում՝ ի պատիվ նրանց, ովքեր հաջողություններ են գրանցել մաթեմատիկայի և գիտության բնագավառներում: Հաղթողներից յուրաքանչյուրը ստանացել է 3 միլիոն դոլար: