Small Business Blog-ը վերլուծել է աշխարհի ամենախոշոր միլիարդատերերի ծննդյան ամսաթվերը եւ պարզել, որ նրանցից շատերը համապատասխանում են կենդանակերպի ընդամենը երեք նշանի՝ Կշեռքներին, Ձկներին եւ Ցուլերին:
Եվ սա ամենը չէ, ինչ կապում է նրանց: Գաղտնիք չէ, որ միլիարդատերերի 88%-ը տղամարդիկ են, 65%-ը՝ սպիտակամորթ, իսկ 90%-ը՝ 50 եւ ավելի տարեկան:
ԿՇԵՌՔ (սեպտեմբերի 23 – հոկտեմբերի 22)
Կշեռքները կազմում են աշխարհի միլիարդատերերի 12%-ը։ Վեներայի ղեկավարությամբ ներկայացված Կշեռքներն ունեն գեղագիտության ուժեղ զգացում եւ թուլություն այն բաների նկատմամբ, որոնք իրենց թույլ տալ չեն կարող:
Լինելով փորձառու եւ անկաշկանդ՝ նրանք օգտագործում են իրենց լավ ճաշակը իրենց կարիերան առաջ տանելու եւ էլիտար սոցիալական շրջանակներ մտնելու համար: Կշեռքները հիանալի կարողանում են համոզել այլ մարդկանց, որ իրենց փող տան:
Կշեռքները հասկանում են, որ «սոված նկարիչ» լինելը կարող է ռոմանտիկ լինել, բայց «կեղտոտ հարուստ» կապիտալիստ լինելը շատ ավելի հետաքրքիր է:
Կշեռքի նշանի ներքո ծնված հայտնի միլիարդատերերի թվում են Ռալֆ Լորենը,
Էլիս Ուոլթոնը՝ Walmart-ի հարստության ժառանգորդուհին, եւ Inditex-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան:
ՁԿՆԵՐ (փետրվարի 19 – մարտի 20)
Ձկները կազմում են աշխարհի միլիարդատերերի 11%-ը։ Երազկոտ եւ ինտուիտիվ Ձկները ծնվել են «ֆանտազիաներ վաճառելու» համար:
Օրինակ՝ Բեռնար Առնոն՝ LVMH-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը:
Այս նշանի տակ ծնված մյուս միլիարդատերերի թվում են Nike-ի համահիմնադիր Ֆիլ Նայթը եւ Ռուպերտ Մերդոկը:
ՑՈՒԼԵՐ (ապրիլի 20 – մայիսի 20)
Ցուլերը կազմում են աշխարհի միլիարդատերերի 10%-ը։
Նրանք ինքնատիրապետման եւ բացահայտ սեփականատիրության համառ եւ անողոք խառնուրդ են: Ըստ էության, նրանք ապրում են «իմն ու միայն իմը» եւ «չափից շատը երբեք բավարար չէ» սկզբունքով:
Նրանց նպատակը կայունությունն է ամեն գնով եւ հարմարավետությունն առանց զիջումների։
Ցուլ միլիարդատերերի թվում են Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, մեծահարուստ Ջեյմս Դայսոնը, Դեյվիդ Կոխը եւ Գերմանիայի ամենահարուստ կինը՝ Սյուզան Կլատենը: