
Հարփեր Բեքհեմը անհանգստանալու ոչինչ չունի, քանի որ երեք ավագ եղբայրներ ունի, որոնք պաշտպանում են իրեն: Դեւիդ Բեքհեմը հորդորել է իր որդիներին՝ 25-ամյա Բրուքլինին, 21-ամյա Ռոմեոյին եւ 19-ամյա Քրուզին, հսկել իրենց կրտսեր քրոջը, երբ նա մեծանա:
«Իմ փոքրիկ աղջիկը մեծանում է, տղաներ պատրաստվեք»,-իր հրապարակումը մակագրել է նա: 48-ամյա նախկին ֆուտբոլիստը գովաբանել է կնոջը՝ Վիկտորյային. «Մայրիկը հիասքանչ է»։
Նրա հրապարակած լուսանկարում 12-ամյա Հարփերը նստած է իր գրկում․ նրանք լուսանկարվել են միջոցառման ժամանակ: