«Ողջույն, երեկ հրճվանք ապրող իրանամոլներին». Մհեր Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Ողջույն, երեկ հրճվանք ապրող իրանամոլներին». Մհեր Հակոբյան

Ռազմական փարձագետ Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրւմ է․ «Նրանց, ով երեկ երեկոյան շուտ են պառկել քնելու և այս առավոտ ուշ են արթնացել, ասեմ՝ այս գիշեր Մերձավորարևելյան ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ և… ԱՎԱՐՏՎԵՑ: Բոլորը գոհ են կամ գոնե ձևացնում են…, թե գոհ են…

Իրոք, Իսրայելը և ԱՄՆ-ը մի ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ արեցին Իրաքի, Հորդանանի ու Իսրայելի օդային տարածքում, որի նպատակը իրանական թռչող սարքերի որսն էր:

Ընդհանուր առմամբ ոչնչացվեցին մի քանի հարյուր իրանական հարվածային միջոցներ, յուրայինները լավ պրակտիկա ստացան, իսկ հետախուզությունն էլ անգին տեղեկություններ հավաքեց իրանական հարվածային միջոցների մասին: Թեհրանում ևս կարող են գոհ լինել՝ յուրայինների համար լավ, թեև թանկարժեք հրավառություն կազմակերպեցին՝ ցույց տալով սեփական «անսասան վճռականությունը», քանզի տեղում քչերը կխորանան այն բանում, որ իրականում սա ցույց տվեց իրանական կողմի ՀԵՆՑ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ի համեմատ Արևմուտքի:

Ողջույն երեկ հրճվանք ապրող իրանամոլներին, որոնք այսօր հիասթափված շուրջբոլորն են նայում: ՈՏՔԻ ԵՄ ԿԱՆԳՆՈՒՄ և ՀԱՐԳԱՆՔՈՎ ԳԼԽԱՐԿՍ ԵՄ ՀԱՆՈՒՄ Արևմուտքի ուժի առջև՝ լայն իմաստով: Նեթանյահուն կփորձի խաղարկել այս հանգամանքը Իրանի դեմ, սա իրեն շատ պետք է, և Մերձավոր Արևելքը կշարունակի բախվել շահերի սովորական շրջապտույտում: Սա վատ էր նաև Կիևի համար՝ Արևմուտքում առանց այդ էլ արդեն շատերն են ուզում «թռնել» ուկրաինական թեմայից և ահա՝ հիանալի առիթ է ուկրաինացիներին ասելու. «Կներեք, մենք գնացինք, ավելի կարևոր գործեր կան»:

Մեզ համար – լավ էր, որ Իրանը չպայթեց և տարածաշրջանը չայրվեց, բայց… ՄԵՆՔ ԷԼ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ:

Բարի կիրակի բոլորին…»։