Իմ անունը իրեն ինչ է արել, որ իմ անունից զզվելով չի տալիս, դու ով ես, քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ թույլ ես տալիս մարդու արժանապատվության հետ խաղալ:
«32 ատամ» ակումբից հայտնի դերասան Կարեն Բաբաջանյանը 12 տարի լռությունից հետո «Tete A Tete» հաղորդման ժամանակ խոսել է «32 ատամ» ակումբի և նուն ակումբի անդամ, դերասան Արմուշի վերջին հարցազրույցի մասին:
«Նայեցի քո հաղորդումը Արմուշի հետ և հասկացա, որ անցել են բոլոր թույլատրելի կարմիր գծերը: Քո հաղորդման հյուրն է մի մարդ, ով իրականությունից կտրված, ստախոս և «մուլտիկ»-ների մեջ ապրող էր:
Նա ամբողջ հաղորդման ընթացքում երկու ճիշտ բան է ասել:
Ինձ ներկայացնում է՝ էժան «դիշովի» մեկը, որը մեքենա է նվեր ստացել: Եթե ինձ ապացուցես, որ մինչև այս՝ մեկը ինձ մեքենա է նվեր տվել, ես իրեն կառնեմ 2024 թվի ամենալավ մեքենան»,- նշել է Կարեն Բաբաջանյանը՝ անդրադառնալով Արմուշի հարցազրույցին:
Դերասանը պնդում է, որ Արմուշը խոսելու բան չունի, դրա համար հարցազրույցին նման կերպ է արտահայտվել իմ մասին:
«Իմ անունն իրեն ինչ է արել, որ իմ անունից զզվելով չի տալիս, դու ով ես, քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ թույլ ես տալիս մարդու արժանապատվության հետ խաղալ»,- ասել է նա:
Հաղորդավարի հարցին՝ ինչո՞ւ այս ընթացքում հարցերը իրար մեջ չեն պարզել Կարեն Բաբաջանյանը պատասխանել է.
«Ես միշտ հասանելի եմ, 12 տարի իմ համարը ով չի ունեցել, ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացրել, մնացածը՝ Արամը, Գարիկը զբաղված մարդիկ են, կայանալու խնդիր չունեն:
«32»-ը իմ կյանքում կարևոր էտապ է եղել, ինքն էլ այդ էտապում մի մասնիկ, բայց դրանից հետո ես լիքը բան եմ արել, իսկ իր ստեղծագործական կյանքը մի հատ ուղիղ գիծ է՝ «32 ատամ» «Վիտամին», որը նույնն էր, ու պիկը «Քարե դարդ»-ն է եղել ու վերջ»,- ասել է նա:
Նշենք, որ շաբաթներ առաջ նույն հաղորդման հյուրն էր «32 ատամ» ակումբի անդամ, դերասան Արմուշը, որ խոսելով ակումբի փլուզման մասին, նաև անդրադարձել է դերասան Կարեն Բաբաջանյանին: