Քիչ առաջ համացանցում տարածում գտավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ մի քաղաքացի վիճաբանում է հանրային տրանսպորտում, տեղեկացանք, որ խոսքը արդեն հայտնի դարձած Սամվել Վարդանյանի մասին է, որը ավելի վաղ աչքի է ընկել հակաիշխանական իր հայացքներով եւ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հետեւից «դավաճան» բղավելու համար ձերբակալվել, կորցրել էր աշխատանքը։
Սամվել Վարդանյանը ֆեյսբուքյան էջով ուղիղ եթեր է մտել միջադեպից առաջ, իսկ քիչ անց, անդրադառնալով տարեց պատգամավորի հետ իր բախմանը, գրել է․ «Ինձ մոտ մարդիկ գիտեն, որ այլևս փորձում եմ չարձագանքել հայ ազգի մեր մեջ ապրող թշնամիներին տեսնելուց, բայց կներեք, բարձրանաս տրանսպորտ, դիմացդ լինի նիկոլական դեպուտա՞տ։ Սա ծաղր ա իմ հանդեպ, սա սադրել ա իմ պես մարդուն, սա իմ բաց վերքին աղ լցնել ա։ Արձանագրենք, որ ես փորձում եմ աշխատեցնել հանրային պարսավանքի մեր մոտ չաշխատող ինստիտուտը ու երբեք ուժ չեմ կիրառում, չեմ հարվածում, այլ տալիս եմ իմ քաղաքացիական վերաբերմունքն ու քաղաքական գնահատական կոնկրետ անձանց։
Բայց վերջիններս իրենք են երբեմն ուժ գործադրում, հայտնի առանձնյակը նենց հարվածեց՝ ձեռքիցս հեռախոս, դրամապանակ թռավ։ Իսկ ես ընդամենը լայվ էի անում ու իմ կողմից ամենը վերբալ էր։
Ճշմարտությունը դառն ա ու տհաճ․ ու այո՛, անկախ տվյալ տարածքում ժեխի քչությունից կամ շատությունից, պիտի ասվի»։
hraparak.am