
Մոսկվայի շինհրապարակներից մեկում ուզբեկ և տաջիկ աշխատողների միջև զանգվածային ծեծկռտուք է եղել, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ծեծկռտուքը սկսվել է շինարարական ամրանների պատճառով, որոնք աշխատողները չեն կարողացել կիսել։
Ծեծկռտուքի մասնակիցների թվում եղել է Ուզբեկստանի 14, Տաջիկստանի 16 քաղաքացի: