Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի ձեռամբ տարածված կոռուպցիան ու դրա հետևանքները շարունակում են լայն քննարկվել ու քննադատվել։
Այս անգամ կոռուպցիոն սկանդալը հասել է Իսպանիայի Սենատ։ Ինչպես գրում է իսպանական մամուլը, Սենատը բացատրություն է պահանջում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտից, թե ինչպիսի կապ ունի նա Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ։
Ինչպես գրում են Valencia Noticias և EL PERIODIC կայքերը, այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել Վալենսիայի խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ալվարոն ու Իսպանիայի Սենատում Վալենսիան ներկայացնող սենատոր Կառլես Մուլետը՝ պահանջելով անցկացնել լսումներ Վալենսիայի օրենսդիր մարմնում ու Սենատում, որտեղ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը պետք է բացատրություններ ներկայացնի «Խավիրայաին դիվանագիտության» հետ կապված իր ենթադրյալ մութ գործարքները։
Այս առաջարկը ներկայացվել է Վալենսիայի խորհրդարանի Եվրոպական հարցերով հանձնաժողով ու Սենատի Արտաքին հարցերով հանձնաժողով։ ԵԽԽՎ նախագհից պահանջվում է բացատրություն, թե ինչ կապ ունի նա «Եվրոպական կայություն նախաձեռնության» կողմից հրապարակած «Խավիարային դիվանագիտություն» զեկույցների հետ, որի 2016թ․-ի դեկտեմբերի 17-ին հրապարակված երկրորդ զեկույցում կրկին ներառված է Ագրամունտի անունը, որպես Ադրբեջանի կողմից գումարների ենթադրյալ ստացող, որը տրվել է Ադրբեջանի բռնապետության կողմից մարդու իրավունքների խախտումների վրա աչք փակելու կամ դրանք թույլատրելու համար։
Համաձայն «Եվրոպական կայություն նախաձեռնության», Ադրբեջանը լռեցրել է Եվրոպայի խորհրդին ու թաքցրել մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները։
Կայքերը գրում են, որ Ալվարոն ու Մուլետը գտնում են, որ այս պնդումները շատ լուրջ են և Ագրամունտը պետք է բացատրություն տա 2 պալատներին։
«Այդ մարդը պաշտոն է զբաղեցնում ԵԽԽՎ-ում՝ շնորհիվ 1993թ․-ից ընտրված լինելով Վալենսիայի սենատոր Սենատում, ով կարողացել է դառնալ մեղադրանքների թիրախ՝ ապօրինի աշխատանքի միջոցով ու շահույթ ստացել մարդու պարզ իրավունքների ոտնահարումը թաքցնելու դիմաց»,-ասել է սենատոր Մուլետը։
Մոնիկա Ալվարոն իր հերթին ասել է, որ մարդու իրավուքների հետ կապված Եվրոպայի խորհրդի առաջարկությունները շատ կարևոր նշանակություն ունեն Եվրոպական քաղաքական համատեքստում, որին հաճախ հղում են կատարում Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ կառույցները ու մտահոգություն հայտնել, որ Վալենսիայի քաղաքացիների կողմից ընտրված անձը կարող է այսպիսի մռայլ դեր կատարել ու թաքցնել երկրի, որը ոտնահարում է մարդու իրավունքները։
«Մենք չենք համաձայնի շարունակել «խավիարային դիվանագիտության» կերակրումը Վալենսիայից»,-ասել է Ալվարոն։
Նշվում է նաև, որ կենտրոնական իշխանություններին կոչ է արվել գործի քննությունը հանձնել գլխավոր դատախազությանը՝ որոշելու այս գործով հետաքննություն անցկացնելու հարցը։