Սիրտը կանգ է առել․ հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսի մահով
Advertisement 1000 x 90

Սիրտը կանգ է առել․ հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսի մահով

Բրազիլիայում հարսնացուն մահացել է սեփական հարսանիքի ժամանակ սրտի կանգի պատճառով, գրում է բրիտանական Metro պորտալը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 38-ամյա Էլիսանջելա Գազանոն իր հարսանիքը նշել է Լիմերիայի ամառանոցներից մեկում։

Երեկույթի ժամանակ նա պարել է լողավազանի մոտ, կորցրել է հավասարակշռությունը և ընկել ջուրը։

Արարողության մասնակիցները փորձել են փրկել կնոջը, սակայն նրա սիրտը հանկարծակի կանգ է առել։ Հարսնացուին հոսպիտալացրել են, սակայն բժիշկներն արձանագրել են հիվանդի մահը, ասվում է հրապարակման մեջ։



Նման նյութեր