
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին։
Դեպքը եղել է ապրիլի 16-ին։
Ինչպես երևում է տեսանյութում, կայծակի հարվածի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը։
Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուներին հաջողվել է ինքնաթիռն անվնաս իջեցնել Աբու Դաբիի օդանավակայանում։