Խաղաղության գործընթացը բաղկացած է լինում «հակամարտելու» տրամաբանությունից դուրս այսպիսի որոշումներից. Արսեն Թորոսյանը՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման մասին
Advertisement 1000 x 90

Խաղաղության գործընթացը բաղկացած է լինում «հակամարտելու» տրամաբանությունից դուրս այսպիսի որոշումներից. Արսեն Թորոսյանը՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման մասին

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանագծի առանձին հատվածները նախնական համաձայնեցնելու պայմանավորվածությանը, համաձայն որի՝ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցում․

«Խաղաղության գործընթացը երբեք հեշտ և պարզ չէ և հիմնականում բաղկացած է լինում այնպիսի որոշումների ընդունումից և դրանց իրագործումից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից։ Եթե այդ որոշումների նկատմամբ մեր վերաբերմունքը շարունակենք ձևավորել «հակամարտելու» տրամաբանությամբ, ապա այն միանշանակ բացասական է լինելու։

Թեև շատերիս համար դժվար է մեզ դուրս դնել այդ տրամաբանությունից, բայց կարծում եմ յուրաքանչյուրս առնվազն անձնական մակարդակում, իսկ նաև դրա արդյունքում հավաքական մակարդակում, մենք պետք է ջանք գործադրենք այդ ուղղությամբ։

Հակամարտող կողմերի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է։

Եվ այսօր մենք պետք է արձանագրենք, որ ունենք էական առաջընթաց այս հարցում։ Առաջընթացն էական է նաև, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր, ինչը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով ճանաչվել է մեր տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ՀԽՍՀ վարչական տարածքի վրա»:



Նման նյութեր