Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա «սահմանազատման» որոշումից
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա «սահմանազատման» որոշումից

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպեսզի իրական պատկերացում կազմեք, թե ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի որոշումից, ըստ որի Տավուշի մարզի որոշ տարածքներ նրա կողմից նվիրվեցին Ադրբեջանին, որի դիմաց Ադրբեջանը ՈՉԻՆՉ չզիջեց Հայաստանին, ապա ընդամենը պետք է մոնիթորինգի ենթարկել մեր և Ադրբեջանի մամուլը…

Ըստ այդ մոնիթորինգի կապիտուլյանտ Նիկոլի որոշումից շատ գոհ է պաշտոնական Բաքվում, որի վերաբերյալ հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը, շատ գոհ են ադրբեջանցիները, ովքեր ցնծում են իրեն աղաջնորդի՝ հայերի նկտամմաբ տարած հերթական հաղթանակի կապակցությամբ և սոցիալական տարբեր ցանցերում խորհուրդ են տալիս կանգ չառնել և շարունակել տվող հայերից էլի ինչ-որ բաներ խլել, գոհ են Նիկոլից իր թիմակիցները, սորոսականները, նիկոլականները, ժեխափթիրը, Կլաարի նման եվրոպոռնիկները, որոնք իրենց ֆյուրերի և կուռքի հակահայկական հերթական քայլը պատճառաբանում են՝ «այդ հողերը մերը չեն», «սահմանազատում չկատարելով նոր պատերազմ կսկսվի», «երկարատրև խախաղության համար սահմանազատումն անհրաժեշտ է» և այլ հիմարություններով…

Ադրբեջանցին թքած ունի նիկոլականների քծնախառն նվաստացումների վրա, քանի որ Բաքուն բազմիցս է ասել, որ Հայաստանից ստանալու այն ամենն ինչ կցանկանա, հայերին ատում է և նպատակ չունի որևէ ձևով համագործակցել հայերի և Հայաստանի հետ…

Ի դեպ, ադրբեջանցիների հետ խաղաղության մասին զառանցողներին ասեմ, որ Բաքվում կոնկրետ քննարկումներ են տարվում, թե ինչպես պետք է Արևմտյան Ադրբեջանը, այսինքն Հայաստանը, «վերաբնակեցվի» ադրբեջանցիներով…»



Նման նյութեր