ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այսօր Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշել է, որ իր համար անհասկանալի է մտահոգությունը, որ Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելով ու դիրքերից հայկական բանակին հեռացնելով՝ Տավուշի հայկական գյուղերն ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվելու։
«Ինձ համար մի քիչ անհասկանալի է այն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում։
Հիմա էլ կարող ենք համարել, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք ուղիղ նշանառության մասին, ապա այսօր երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաներն ինչպես են զարգացել և ինչպես են դրանք կիրառվում։
Այսինքն, խոսել սրա մասին, որ ուղիղ նշանառության տակ են հայտնվում, ճիշտ չէ, այս հարցը մանիպուլացվում է»,- ասել է նա։