Անգլիայում աճուրդի են հանել արեւապաշտպան այն ակնոցը, որը բրիտանական The Beatles երաժշտական խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը (1940-1980 թթ.), կոխոտել էր զայրույթի պահին: Ինչպես հայտնել է Mirror թերթը, կլոր ակնոցը, որը Լենոնի մշտական ատրիբունտն էր դարձել դեռ լեգենդար «լիվերպուլյան քառյակի» գոյության վերջին տարիներին, գնահատված է 3,5 հազար ֆունտ (4,5 հազար դոլար):
Մի անգամ, 1970-ական թվականներին, Ջոն Լենոնը, հեռախոսով խոսելով Լոնդոնում իր հորեղբոր տանը, այնքան խիստ է զայրացել, որ կոխոտել է իր ակնոցը, ինչից հետո այն դեն է նետել: Սակայն մոլորակի ամենահայտնի մարդկանցից մեկի հորեղբայրը՝ Չառլի Լենոնը, ափսոսել է ակնոցը: Նա այն հանել է աղբամանից, նորոգել, իսկ բուն պատմությունը մանրամասնորեն գրի է առել: «Այո, տղայի բնավորությունը չէր փոխվել, բայց ես մտածեցի՝ դա նույնն է, թե փողը քամուն տաս»,- հորեղբայրն իր արարքը պարզաբանում է նամակում, որը նույնպես կպատկանի նրան, ով կգնի ակնոցը:
Լենոնը, որն անհատական կարիերա էր սկսել 1970 թվականին The Beatles-ի ցրվելուց հետո, սպանվել է ակնոցի միջադեպից մի քանի տարի անց: Նրա կյանքն ընդհատվեց 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում: Հորեղբայրը 42 տարով երկար ապրեց իր զարմիկից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: