Դեռ 2015-ից ասում եմ առնվազն 100 000 մարդ կա, որ 25000 դրամով պատրաստ է երկրի դարպասները բացել թշնամու առջև․ Հարություն Մնացականյան
Advertisement 1000 x 90

Դեռ 2015-ից ասում եմ առնվազն 100 000 մարդ կա, որ 25000 դրամով պատրաստ է երկրի դարպասները բացել թշնամու առջև․ Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի երկու նկատառում էլի։ Չեմ հիշում ում գրառման մեջ տեսա «Նոր տարի» պոստի մասին, ես էնքան կուզեի Դավթյան Արտակին , ով 2003-ին գործուղվել էր Տավուշ, որպես գնդի հրամանատար, հատուկ այդ օպերացիայի համար , լրագրողներից մեկը հարցներ` ինչպես և ի՞նչ գնով իրականացրեց այդ օպերացիան, որ մերոնք կարողացան վերցնել այդ կենսական անհրաժեշտություն ունեցող դիրքը։

Դեպքը տեղի է ունեցել ամանորին 2003-ի , դրա համար են դիրքի անունը կոչել «Նոր տարի» և վերջում հարցնեն, թե ո՞նց է վերաբերվում այդ հենակետի հանձնելուն։

Էն բերքաբերցի բ**ի տղա բիձուն էլ հարցնեն ուղիղ 20 տարի առաջ ի՞նչ էին փորձում անել բնակիչների գլխին մեր հարևանները 2004-ի հունիսից մինչև սեպտեմբեր ու քանի՞ զոհ տվեցին մերոնք, քանիսը` հարևանները։ Ղուրբան լինեք գնդապետ Հովակիմյան Արթուրին։ Հա էս մարտական գործողությունների ժամանակ էլ Գասպարյան Օնիկի գունդն էր կռվում` Հովակիմյան Արթուրի գլխավորությամբ։

Իրականում այս ամեն ինչը սպասելի էր ինձ համար, դեռ 2015-ից ասում եմ առնվազն 100 000 մարդ կա, որ 25000 դրամով պատրաստ է երկրի դարպասները բացել թշնամու առջև»։