Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող կնոջ մոտ խիստ թունավոր նյութ են գտել
Advertisement 1000 x 90

Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող կնոջ մոտ խիստ թունավոր նյութ են գտել

Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբոր սպանության մեջ կասկածվողներից մեկի իրերում բարձր թունավորության նյութ է հայտնաբերվել: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է Մալայզիայի «Սինչժոու վան» կայքը՝ վկայակոչելով մի աղբյուր: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր Վիետնամի՝ 1988 թվականին ծնված քաղաքացուհու ձերբակալման մասին, որի մոտ գտնվել է Դոան Թհի Հյունգի անունով անձնագիր: Ձերբակալումը տեղի է ունեցել օդանավակայանի թերմինալներից մեկում՝ կնոջ՝ Վիետնամ մեկնելուց առաջ:

Ինչպես հայտնել է աղբյուրը, ոստիկանությունը նրա ձեռնապայուսակում հայտնաբերել է սրվակ՝ անհայտ շատ թունավոր նյութով: Նշվում է, որ Կիմ Չեն Նամի հերձման արդյունքները տակավին հրապարակված չեն, բայց, նախնական տվյալներով՝ նա կարող էր թունավորված լինել ռիցինով կամ տոտրոդոտոքսինով: Զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ ամենայն հավանականությամբ, մարդասպանը թույնը շփել է Կիմ Չեն Նամի դեմքին:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նյութը, որով թունավորվել է Կիմ Չեն  Նամը, շատ ավելի թունավոր է ցիանիդից: Ինչպես նշել է «Սինչժոու վան» կայքը, ռիցինը և տետրոդոտոքսինը համապատասխանում են այդ պարամետրին:

Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն  շնորհազրկման է ենթարկվել  2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո և այդ ժամանակվանից ապրում էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր