«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով
Advertisement 1000 x 90

«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով

Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային գրեթե 1,5 միլիոն դոլարով, հաղորդում է Sky News-ը։

Գրպանի ժամացույցը, ըստ Henry Aldridge & Son աճուրդի տան, գնել է մասնավոր հավաքորդն ԱՄՆ-ից։

Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը 1912 թվականի ապրիլի 14-ին Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին նավարկության ժամանակ բախվել է այսբերգին և խորտակվել 2 ժամ 40 րոպե անց։ Մահացել է մոտ 1,5 հազար մարդ։ Տիտանիկի բեկորները հայտնաբերվել են 1985 թվականի սեպտեմբերին կանադական Նյուֆաունդլենդ կղզու ափից մոտավորապես 350 ծովային մղոն հեռավորության վրա՝ մոտ չորս կիլոմետր խորության վրա։