Արևելյան մարտարվեստների վարպետը Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հնարք է ցուցադրել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արևելյան մարտարվեստների վարպետը Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հնարք է ցուցադրել

Ջիու-ջիստուի գծով սև գոտու մրցանակակիրը պատմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հատուկ հնարքի մասին: Տեսահոլովակը հրապարակված է Relson Gracie Jiu-Jitsu Academy-ի YouTube-ալիքում:

Տեսագրության մեջ արևելյան մարտարվեստների վարպետը ցուցադրում է «Սագի պարանոց» հնարքը, որը, նրա խոսքով՝ հարկ Է գործադրել Թրամփի հետ ձեռքսեղմման ժամանակ: «Ես ոչ մեկին կոչ չեմ անում դա անել նախագահի հետ»,- նշում է նա տեսահոլովակի սկզբում:

Ամուր ձեռքսեղմումը, որի ժամանակ երիտասարդության տարիներին բեյսբոլ խաղացած և զինվորական ակադեմիան ավարտած Թրամփը մարդուն ձգում է դեպի իրեն, բազմաթիվ կատակների և ծաղրանմանումների առիթ է դարձել: Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերի ուժն իրենց վրա զգացել են այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:



Նման նյութեր