«Եթե մի խաբեբա Լիբանանից էլ չափսերով մեծ Արցախ պետությունն ա հանձնում, ապա քո գյուղը կհանձնի ու կհանձնի…». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Եթե մի խաբեբա Լիբանանից էլ չափսերով մեծ Արցախ պետությունն ա հանձնում, ապա քո գյուղը կհանձնի ու կհանձնի…». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հանձնումից ու խայտառակ պարտությունից հետո 2021 թվականի հունիսի 11-ին նիկոլը ձայն էր մուրում Կիրանցում։ Կիրանցիները նիկոլին ծափերով դիմավորեցին ու խնդրեցին իրենց մենակ չթողնել։ Ինչին ի պատասխան նիկոլն ասաց.

«Էս փուլում ձեզնից ա կախված ամեն ինչ, գնում եք, քվեարկում եք, մենք մեր անելիքը կանենք։ Կարևորը, որ տեսնենք, որ դուք էտ մանդատը մեզ տալիս եք ու մենք ասել ենք, որ թավշե մանդատը փոխարինելու ենք պողպատե մանդատով։ Եվ ասում եմ, որ առնվազն 60-ից ավել պետք ա քվե ստանանք, որ հնարավոր լինի էտ պողպատե մանդատով մեր պլանները իրականացնել»։

60-ի փոխարեն 140 քվե ստացավ նիկոլը Կիրանցում, ու իր անելիքն արեց, չխաբեց։ Երեկ արդեն նույն կիրանցիներին թվով եսիմորերորդ անգամ տարան-բերեցին կառավարություն, ու էլի ասեցին, որ իրանք մենակ են, որ հնարավոր ա սահմանը ձեր գյուղի միջով անցնի, հնարավոր ա 7 օր ադրբեջանցին չկրակի, 8-րը օրը կրակի, հնարավոր ա, որ էլ ըտեղ չապրեք։
նիկոլը տեր եղավ իր խոսքին՝ իր պլանն իրականացնում ա ժողովրդի տված մանդատի ներքո։

Եսիմ, խուլ գյուղի մանկապարտեզներից մինչև գիտությունների ակադեմիա պետք է ճիպոտով կոլեկտիվ պատասխանատվության հիմունքներ ուսումնասիրվեն ու հասկացնեն ազգաբնակչությանը, որ, եթե մի խաբեբա Լիբանանից էլ չափսերով մեծ Արցախ պետությունն ա հանձնում, ապա քո գյուղը կհանձնի ու կհանձնի։ Դրա համար պետք չի երկրորդ անգամ հավատալ այդ խաբեբային ու նորից ընտրել նրան։



Նման նյութեր