«Եվրոպական թիմի ականազերծման նախաձեռնություն» թեմայով միջոցառման ժամանակ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը հայտնել է, որ ԵՄ-ն կֆինանսավորի Ադրբեջանի ականազերծման ծրագիրը։
Ըստ նրա՝ ԵՄ անդամ 10 երկրներ իրենց ներդրումն են ունենում այսօր հայտարարված նախաձեռնության մեջ, և դրան միացած երկրների թիվը կավելանա:
Կուպմանի խոսքով՝ նախաձեռնության բյուջեն կկազմի 8 մլն եվրո։