Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին, ում ներկայությամբ կարելի է պատռել որոշումն ու առաջ շարժվել. Հրանտ Խաչատրյան
Advertisement 1000 x 90

Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին, ում ներկայությամբ կարելի է պատռել որոշումն ու առաջ շարժվել. Հրանտ Խաչատրյան

Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին, ում ներկայությամբ կարելի է պատռել հավաքների դադարեցման մասին որոշումն ու առաջ շարժվել։ Այս մասին գրել է Հրանտ Խաչատրյանը.

«ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Տավուշի դեպքերի կապակցությամբ հայ ժողովուրդը վերլուծում է ոստիկանների վարքագիծը, փորձում է հասկանալ նրանց մոտիվացիան ու գտնել խորը թաքնված հայրենասիրության այն պաշարը, որից կառչելով կարելի է հաղթահարել հայրենիքի պաշտպանոոթյան դեմ հառնող ոստիկանական կուռ պատնեշները։

Կարճ ասած ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին, ում ներկայությամբ կարելի է պատռել հավաքների դադարեցման մասին որոշումն ու առաջ շարժվել։

Հիշեցնեմ, որ մենք դարձյալ անտեսում ենք պատմական փորձը՝ հարցնելու փոխարեն ժամանակ ենք կորցնում անվերջ փնտրելու վրա։

Հայաստանում դեռ կան, ապրում, պայքարում են մարդիկ, ովքե հաստատ գիտեն, թե որն էր Երևանի պանծալի փոխոստիկանապետի մոտիվացիան»։