Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին
Advertisement 1000 x 90

Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին

Վիրտուալ արժույթի առքուվաճառքով զբաղվող թրեյդերն ընկել է խաբեբաների ծուղակն ու կորցրել բիթքոիններով (Bitcoin) իր խնայողությունների 97 տոկոսը: Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի էլեկտրոնային հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։

Թրեյդերը սխալմամբ 69,3 միլիոն դոլար արժողությամբ բիթքոիններ է փոխանցել օտար էլեկետրոնային հասցեին: Դրանից հետո նրա հաշվում մնացած կրիպտոարժույթի արժեքը 1,7 միլիոն դոլարից էլ պակաս է։

Խաբեբաները գողացված բիթքոինները փոխանակել են մեկ այլ կրիպտոարժույթով՝ Ethereum-ով: