Բացահայտվել է դա Վինչիի «Ջոկոնդայի» բնանկարի գաղտնիքը
Advertisement 1000 x 90

Բացահայտվել է դա Վինչիի «Ջոկոնդայի» բնանկարի գաղտնիքը

Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավում պատկերված բնանկարն անվերջ վեճեր է առաջացրել. որոշ արվեստագետներ ենթադրում են, որ այդ տեսարանը երեւակայական է եւ իդեալականացված, իսկ մյուսները պնդում են, որ այն կապված է Իտալիայի կոնկրետ վայրերի հետ, գրել է The Observer-ը։

Այժմ երկրաբան եւ Վերածննդի դարաշրջանի արվեստի պատմաբան Էն Պիցորուսոն հայտնել է, որ վերջապես բացահայտել է աշխարհի ամենահայտնի կտավներից մեկի գաղտնիքը։ Պիցորուսոն երկու ոլորտների իր գիտելիքները միավորել եւ ենթադրել է, որ Լեոնարդոն պատկերել է մի քանի ճանաչելի վայրեր Լեկո քաղաքում, որը գտնվում է Կոմո լճի ափին, Լոմբարդիայում, Իտալիայի հյուսիսում։

Փորձագետը համադրել է կամուրջը, լեռնաշղթան եւ լիճը, որոնք պատկերված են «Մոնա Լիզա» կտավում, 14-րդ դարում Լեկոյում կառուցված Ացոնե Վիսկոնտի կամրջի, հարավարեւմտյան Ալպերի եւ Գարկատե լճի հետ, որտեղ Լեոնարդոն, ինչպես հայտնի է, այցելել է 500 տարի առաջ։

Նա նշել է, որ Լեկոյի ժայռերը կրաքարային են, եւ որ Լեոնարդոն իր ժայռերը պատկերել է գորշ-սպիտակ գույնով, «ինչը կատարյալ է, որովհետեւ դա այն քարի տեսակն է, որն այնտեղ կա»։