Ուտելու ժամանակ հեռուստացույց նայելը կարող է դառնալ երեխաների ավելորդ քաշի պատճառ. ECO
Advertisement 1000 x 90

Ուտելու ժամանակ հեռուստացույց նայելը կարող է դառնալ երեխաների ավելորդ քաշի պատճառ. ECO

Մինյուի համալսարանի (Պորտուգալիա) գիտնականները պարզել են, որ ուտելու ժամանակ հեռախոս կամ հեռուստացույց նայող երեխաներն ավելի հաճախ են ավելորդ քաշ հավաքում։ Այս մասին վկայում է Ճարպակալման ուսումնասիրման եվրոպական համաժողովում (ECO) ներկայացված հետազոտությունը։ Համաժողովն ընթանում է Իտալիայում մայիսի 12-15-ին։

Գիտնականների թիմն ուսումնասիրել է 6-10 տարեկան 735 երեխաների սննդային սովորությունները։ Նրանք յուրաքանչյուր երեխային հարցրել են վերջին օրերին օգտագործած մթերքների տեսակի եւ քանակի մասին եւ խնդրել ծնողներին պատմել, թե արդյոք իրենց երեխաները նայում են հեռախոսների եւ հեռուստացույցի էկրաններին նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի ժամանակ։

Հետազոտողները պարզել են, որ երեխաները, որոնց թույլատրել են նայել բջջային սարքեր եւ հեռուստացույց ուտելու ժամանակ, ավելի հաճախ են ավելորդ քաշ հավաքել՝ 15 տոկոսով ավելի, քան նրանք, ովքեր սնվել են առանց գաջեթներ նայելու։

Գիտնականների խոսքով՝ ուտելու ժամանակ մշտապես էկրանին սեւեռվելը խանգարում է երեխաներին գիտակցել, որ նրանք կշտացել են։ Երկարաժամկետ հեռանկարում այդ սովորությունը կարող է հանգեցնել ճարպային նստվածքների ավելացման։