Բիթքոյնը թանկացել է միանգամից 7%-ով և անցել $66,000-ը
Advertisement 1000 x 90

Բիթքոյնը թանկացել է միանգամից 7%-ով և անցել $66,000-ը

ԱՄՆ-ի սպառողական ապրանքների գների սպասվածից ցածր ինդեքսի մասին լուրերի ֆոնին բիթքոյնի գինը բարձրացել է ավելի քան 7%-ով՝ հասնելով 66,124,59 դոլարի, ինչը, ըստ Coin Metrics-ի` մարտի 25-ից ի վեր ամենաբարձր մակարդակն է։ Բացի դրանից՝ բիթքոյնի գինը ապրիլի 13-ից ի վեր առաջին անգամ բարձր է եղել 50 օրվա միջինից, տեղեկացնում է Cnbc.com-ը:

ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի Աշխատանքի վիճակագրության բյուրոն հայտնել է, որ սպառողական գների ինդեքսը մարտի համեմատ աճել է 0,3%-ով, ինչը մի փոքր ցածր է Dow Jones Industrial Average-ի կանխատեսումից (0,4% աճ): Նախորդ տարվա համեմատ սպառողական գները շարունակել են աճել 3,4%-ով։

«Քանի որ ԱՄՆ սպառողական ապրանքների գների բազային ինդեքսը վեց ամսվա ընթացքում առաջին անգամ նվազում է, մենք կարող ենք տեսնել հետաքրքրությունը ռիսկային ակտիվների նկատմամբ, ինչպիսիք են կրիպտոարժույթները, ինչը հանգեցնում է ներհոսքի ավելացմանը դեպի բիթքոյն ETF-ներ»,- ասել է 21Shares ֆինանսական հաստատության վերլուծաբան Լինա ԷլԴիբը:

Նրա խոսքով՝ բիթքոյնն ունի եզակի դիրք՝ որպես ակտիվ, որը և՛ ռիսկային է, և՛ բացառում է ռիսկը, և շատ ներդրողներ հավատարիմ են մնում կրիպտոակտիվի համար երկարաժամկետ ռազմավարությանը: Եվ չնայած ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունը կարող է կարճաժամկետ հեռանկարում առաջացնել բիթքոյնի անկայունություն, այն հիմնովին չի փոխի կրիպտոարժույթի երկարաժամկետ հետագիծը:

Չորեքշաբթի օրվա աճի հետ մեկտեղ բիթքոյնը շաբաթվա ընթացքում աճել է 8,92%-ով, ինչը մարտի 29-ից ի վեր ամենալավ շաբաթն է այս կրիպտոարժույթի համար, որն այժմ գտնվում է վեցշաբաթյա անկումը հաղթահարելու ճանապարհին: