Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ Սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»:
Հոդվածում նշվում է, որ իբր թե հենց հայերը` սփյուռքի օժանդակությամբ սպանելու են Բագրատ Սրբազանին, ու մեղքը գցեն Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա:
Սա, փաստացի, կարելի է համարել տեղեկատվական արշավ Բագրատ Սրբազանի և նրա գլխավորությամբ սկսված ժողովրդական շարժման դեմ, ինչպես անթաքույց սպառնալիք` հաշվի առնելով պարբերականի սեփականատիրոջ անձը»: