
«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը СЭ-ի հետ զրույցում պատմել է որդու ծնունդի մասին:
-Ինչպե՞ս փոխվեց Ձեր կյանքը որդու ծնունդից հետո:
-Միայն դրական առումով։ Իմ կյանքում կա ևս մեկ մարդ, ում սիրում եմ։ Ես երջանիկ եմ:
-Նախկինում դուք արթնանում էիք 03:30-ին: Իսկ հիմա ընդհանրապես դադարե՞լ եք քնել։
-Հիմա կինս արթնանում է, իսկ ես շարունակում եմ քնել»։
2023 թվականի նոյեմբերին Տիկնիզյանն ամուսնացել է հեռուստահաղորդավար Յանա Ռոմաշկինայի հետ։ Մայիսի սկզբին զույգը որդի ունեցավ։