ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ հետ կցանկանա անցկացնել ամբողջ երեկոն, ինչը կխանգարի ձեր ծրագրերին: Ստիպված եք կամ համատեղել ամեն բան, կամ այլ բան մտածել:
ՑՈՒԱԼԵՐ
Ձեր խնդիրները լուծելու համար ամենեւին էլ կարիք չկա, որպեսզի դրանց մասին տեղեկացնեք ձեր հարազատներին: Ավելի լավ է խոսեք ընկերների հետ: Նրանք հակված չեն լինի ամեն ինչում ձեզ մեղադրել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր միայն գիշերը կկարողանաք հավուր ուշադրություն դարձնել ձեր սիրելիին, իսկ մինչ այդ դուք ժամանակ չեք ունենա նրա համար:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե նա հումորի բացառիկ զգացողություն ունի, իսկ դուք այդքան էլ համաձայն չեք լինի դրա հետ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրային հարցերում լավագույն խորհուրդը կստանաք մեծահասակ մեկից, որին դուք հարգում եք եւ վստահում:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր երջանկությունը սարերի հետեւում չէ: Այն չի գա այսօր, սակայն արդեն այսօր դուք կզգաք նրա ներկայությունը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք այսուհետ ավելի շատ գումար եք վաստակելու, քան ձեր սիրելին, ինչի հետեւանքով ձեր կարծիքը սեփական անձի վեաբերյալ ավելի կմեծանա: Աստղերը խորհուրդ են տալիս, սակայն, շատ չպարծենալ: Հաջողությունը փոփոխական բան է:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր ցանկությունները վեր կլինեն ձեր պարտականություններից, այդ իսկ պատճառով ձեր սիրելիին կարող է դուր չգալ ձեր պահվածքը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ կզանգահարի մեկը, ով կարող է ոտքից գլուխ շրջել ձեր անձնական կյանքը:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեզ բացատրել, թե ինչու եք դուք սխալ եւ ինչու չարժե վարվել այնպես, ինչպես դուք ճիշտ եք համարում:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ բաց թողնել ոչմի վայրկյանով, այդ իսկ պատճառովհավանական է, որ օրը կլուսացնեք իրար հետ:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ակնհայտորեն ինչ-որ բան կթաքցնի ձեզանից, ինչը, բնականաբար, ձեզ դուր չի գա: Սակայն մի շտապեք հեռուն գնացող հետեւություններ անել: