Հայաստանում գործում են 35-ից ավելի արևային կայաններ
Advertisement 1000 x 90

Հայաստանում գործում են 35-ից ավելի արևային կայաններ

Հայաստանում արդեն իսկ գործում են արևային 35-ից ավելի կայաններ տարբեր տների ու բիզնես կառույցների տանիքներին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայ Հարությունյանը:

«Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ։ Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի։ Հիմա հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու դուք չեք օգտվում այս բարիքից։ Երբ տրամաբանական պատասխան ունենաք ասեք, քանի որ չօգտվելը անտրամաբանական է»,- գրել է Հարությունյանը: