Բուլղարիայի արքայադուստր Կալինան ցնցել է իր արտաքինով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բուլղարիայի արքայադուստր Կալինան ցնցել է իր արտաքինով

Բուլղարացի արքայադուստր Կալինան ցնցել է իր արտաքինով։ Երկար ժամանակ անց արքայադուստր Կալինան հայտնվել է հանրության առաջ, նրա լուսանկարները տարածվել են աշխարհով մեկ եւ ակտիվ քննարկման թեմա դարձել։

Կալինային, ով հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, վերջերս ամուսնու՝ Կուիտինա Մունյոզի եւ որդու՝ Սիմեոն Հասան Մունյոզի հետ տեսել են Սոֆիայում՝ Ֆերդինանդ I-ի մարմինը հայրենադարձելու արարողությանը, որը դինաստիայի առաջին թագավորն էր՝ երկրի՝ Օսմանյան կայսրությունից անկախություն ձեռք բերելուց հետո:

Սակայն Կալինայի անսովոր, մկանուտ կազմվածքը գրավել է բոլորի ուշադրությունը։ Կալինան վերջին տարիները նվիրել է ուժային մարզմանը։ Մի քանի տարի առաջ պարզ էր, որ Կալինան մարզված մարմին ունի, սակայն այն ժամանակ նրա ձեռքերի մկաններն այսքան ընդգծված չէին։

Նաեւ շատերը չեն անտեսել նրա քթի ձեւը։ Թեեւ լուրեր էին պտտվում, որ բուլղարացի արքայադուստրը պլաստիկ վիրահատության է դիմել, սակայն դա ճիշտ չէ։ Պատճառը տրավման է եւ դրա սարսափելի հետեւանքները։ Ութ տարեկանում նա դպրոցում վթարի է ենթարկվել եւ երկու ատամ կոտրել։ Մեկ այլ դժբախտ պատահար տեղի էր ունեցել 1999 թվականին՝ երբ արքայադուստրը սովորում էր Լոնդոնում։

Հիշեցնենք, որ Կալինան Սիմեոն II ցարի եւ նրա կնոջ՝ Մարգարիտայի միակ դուստրն է։ Նա ծնվել է Մադրիդում՝ 1972 թվականին եւ նրանց հինգերորդ երեխան էր։ 2002 թվականի հոկտեմբերին արքայադուստրն ամուսնացավ հայտնի իսպանացի ծովագնաց եւ հետախույզ Մունյոզի հետ։ Ամուսինը նրանից մեծ է 14 տարով։ 2007 թվականին ծնվել է նրանց որդին, ում Կալինան անվանել է հոր անունով։