Երիտասարդ մնալու բանաձևը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով. Մարիամ Դավթյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Երիտասարդ մնալու բանաձևը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով. Մարիամ Դավթյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանը, ում հեռուստադիտողը վերջին շրջանում տեսնում է «Հատուկ բաժին» բազմազերիանոց հեռուստաֆիլմում:

-Ինչպես արդեն հայտնի է՝ «Հատուկ բաժինը»-ը կրկին եթերում է: Առաջին հաջող փորձիցհետո, հետաքրքիր է՝ ի՞նչ է սպասվում երկրորդ եթերաշրջանում:

– Երկրորդ եթերաշրջանը, ինչպես և առաջինը, բաղկացած է 8 պատմությունից, բայց դրան զուգահեռ ընթանում է մեկ ուրիշ թեմա, որով և ավարտվեց առաջին եթերաշրջանը` Առնո Ղազարյանի աղջկա առևանգումը: Երկրորդ եթերաշրջանում երկու պատմությունների զուգահեռ ընթացքը և զարգացումը առավել հետաքրքիր կդիտվի:

-Մարիամ, կարծես թե, Ձեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում հեռուստասերիալներում: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ առաջարկների պակասի, թե Ձեր սկզբունքների հետ:

– Քանի որ աշխատում եմ նաև թատրոնում և վերջին տարիների ընթացքում զբաղվածությունս խիտ էր, բացի այդ էլ զուգահեռ նկարահանվում էի «Հատուկ Բաժին» բազմասերիանոց ֆիլմում, այդ պատճառով էլ հաճախակի չեմ երևացել հեռուստաեթերում: Գուցե կրկնվեմ, բայց նպատակը հաճախ երևալը չէ… Այնուամենայնիվ, այս պահին համեմատաբար ազատ եմ և սիրով կընդունեմ հետաքրքիր գործնական առաջարկներ:

-Դերասանի համար կան կերպարներ, որոնք խիստ ժամանակային են, ու եթե չորսալ ճիշտժամանակը, կկորցնեք դրա հնարավորությունը: Հետաքրքիր է՝ կա՞ն կերպարներ, որոնքչեք հասցրել խաղալ, բայց շատ եք ցանկացել, նաև, որոնց մասին դեռ երազում եք՝ապագայի համար:

– Այո, կան կերպարներ, որոնք ինձ հետաքրքրել են և ես որոշ ժամանակ ապրել եմ դրանցով, կամ էլ խթան են հանդիսացել մի ուրիշ կերպար մարմնավորելիս:
Բայց ես հավատում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ ժամանակին է, որովհետև ես խաղում եմ այն կերպարները, որոնք իմ սրտի, հոգու ու մտքի կուտակվածից են բխում:
Թեև ժամանակին Ջուլիետ չեմ խաղացել, բայց չեմ ափսոսում:

-Կխնդրեմ մի փոքր պատմեք նաև այս շրջանի թատրոնի գործունեության մասին: Ձերմասնակցությամբ ի՞նչ նոր ներկայացումներ են սպասվում թատրոնասերհասարակությանը:

– Փետրվարի 7-ին և 8-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հ. Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացման առաջնախաղը: Բեմադրության ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է: Ներկայացումը նվիրած է արցախյան ազատամարտին, մեր զինվորներին, հերոսներին, մայրերին…

Այս ներկայացման մեջ մարմնավորում եմ Սոնայի` ռադիոլրագրող մի կնոջ կերպար, որը հայտնվում է Արցախի սահմանամերձ գյուղում: Իրադարձությունները այնպես են ընթանում, որ այդ մի քանի օրը բեկումնային են դառնում կերպարի համար: Առաջնախաղը շատ հաջող անցավ, արձագանքները բավականին դրական են: Այնպես որ` թատերասեր հանդիսատես, համեցեք:

-Մարիամ, ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են թատրոն այցելողները, ծափահարություններից դակարելի՞ է հասկանալ:

– Այսօր թատրոն այցելողները շատ տարբեր են: Նրանց թվում կան և հին թատերասերներ, և նոր, և երիտասարդներ, որոնք, ի ուրախություն, ձգտում են դեպի արվեստ:

Կա և միջին տարիքի հանդիսատես, ովքեր դեռ հավատում են հայ թատրոնի զարթոնքին: Հանդիսատեսը ձևավորման փուլում է. ըստ այդմ՝ ծափահարություններն էլ:

-Մարիամ, գիտեմ, որ մի քանի մասնագիտություն ունեք, ի վերջո, ինչպե՞ս կանգ առաքդերասանական արվեստի վրա:

– Մինչ ուրիշ մասնագիտություն սովորելը, ես վաղուց արդեն իմ ընտրությունն արել եմ, դեռ պատանեկան հասակից` ծառայել թատրոնին: Որոշ հանգամաքների բերումով, ձեռք բերեցի գրաֆիկ դիզայների մասնագիտությունը, հետագայում գիտելիքներս ընդլայնեցի, սովորելով վեբ դիզայն, և մի քանի տարի շարունակ աշխատել եմ այդ ոլորտում: Բնականաբար, այդ տարիներին ավելի քիչ էի խաղում` թե թատրոնում, թե կինոյում: Բայց, երբ հնարավորություն ունեցա ամբողջովին վերադարնալ իմ սիրած գործին, դադարեցրեցի իմ գործնեությունը այդ ոլորտում: Հիմա ես երջանիկ մարդ եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում եմ:

-Ձեր մասին տեղեկությունները շատ քիչ են, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

– Ունեմ հրաշալի դուստր, նա ևս ունի մի հրաշալի դստրիկ…

-Մարիամ, շատերի համար անակնկալ կլինի այս փաստը, որ արդեն տատիկ եք: Ո՞րն է երիտասարդ մնալու Ձեր բանաձևը:

– Սերն՝ իր բոլոր դրսևորումներով:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր