Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կնոջը՝ դերասանուհի Լիզա Մորյակին շքեղ նվեր է արել։ Կինեմատոգրաֆիստը կնոջ համար գնել է կապույտ գույնի Bentley Motors ավտոմեքենա։ Նվերն արվել է Մորյակի եւ Անդրեասյանի համատեղ կյանքի վեցերորդ տարեդարձի առիթով։
«Վեց տարվա համատեղ կյանք։ Շնորհավոր, սիրելի ամուսին»,- գրել է դերասանուհին՝ նվերի լուսանկարը տեղադրելով Instagram-ում։
2023թ. սեպտեմբերին Մորյակը տեղեկացրել էր, որ հարսանեկան սրահ ունի, որը նույնպես նվիրել է նրա առատաձեռն ամուսինը։ Անդրեասյանը եւ Մորյակն ամուսնացել են 2022թ. նոյեմբերին։ 2023թ. փետրվարին դերասանուհին աղջիկ է ունեցել։ Նրան անվանել են Էլիզաբեթ։ Հունիսին երկրպագուները հարցրել են Մորյակին՝ դժվա՞ր է արդյոք ապրել հայ ամուսնու հետ։ Դերասանուհին նշել է, որ դրա հետ կապված դժվարություններ չունի։ «Առհասարակ ոչ մի դժվարություն չկա, համատարած հաճույք է»,- խոստովանել է դերասանուհին։