Աննա֊Էրատոյի  «10 միլիոն դրամանոց ակնկալիքը»` պարտադրանք է․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Աննա֊Էրատոյի  «10 միլիոն դրամանոց ակնկալիքը»` պարտադրանք է․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․

Աննա֊Էրատոն , ով «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, տեսանյութ է հրապարակել և փաստորեն հաստատել է ԶԼՄ֊ներում օրեր առաջ տարածված այն լուրը, որ նա նվիրատու֊ գործարարներից պահանջում է իր հիմնադրամին նվիրել 10֊ական միլիոն դրամ..

Կադրերում երևում է, որ նա փաստաթղթեր է կարդում, որոնց թվում կա նամակ, որի վերջին պարբերությունում գրված է. «Նշված ծրագրերը շարունակելու, ինչպես նաև նորերը մշակելու և իրականացնելու համար «Իմ քայլը» հիմնադրամը ձեզանից ակնկալում է 10 մլն դրամի նվիրատվություն»…

Նույնիսկ դպրոցահասակ երեխաններն այն կարդալուց հասկանում են, որ Աննա֊Էրատոյի ակնկալիքները դա տարրական պարտադրանք է` ռեկետ…

Հետաքրքիր է, ե՞րբ է Աննա֊Էրատոն այդ գործարարներից «ակնկալելու» մի 100֊ական միլիոն դրան…Նրանց հասնում է…»։

 



Նման նյութեր