Մելինդա Ֆրենչ Գեյթսն անկեղծորեն խոսել է Բիլ Գեյթսից իր ամուսնալուծության մասին
Advertisement 1000 x 90

Մելինդա Ֆրենչ Գեյթսն անկեղծորեն խոսել է Բիլ Գեյթսից իր ամուսնալուծության մասին

Մելինդա Ֆրենչ Գեյթսն անկեղծորեն խոսել է նախկին ամուսնուց՝ Բիլ Գեյթսից իր ամուսնալուծության մասին՝ 27 տարվա ամուսնությունից հետո։ Time-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ «ամուսնալուծությունը սարսափելի բան է»։ «Դա պարզապես ցավեցնում է: Սարսափելի է, երբ հասկանում ես, որ դու նրա կարիքն ունես»,- ասել է նա՝ նախքան իրեն ուղղելը՝ պարզաբանելով, որ ամուսնալուծությունը «դժվար բան է», ոչ թե «սարսափելի»:

Նա խոստովանել է, որ շնորհակալ է, որ բաժանումը հրապարակային չէր: Այն տեղի է ունեցել Covid-ի համաճարակի ժամանակ։ «Դա մեզ հնարավորություն տվեց անելու բաներ, որոնք պետք է արվեին մասնավոր կերպով»,-ասել է նա: «Գիտե՞ք, ես բաժանվել եմ նախքան ամուսնալուծության մասին վերջնական որոշում կայացնելը»:

Հարցին՝ արդյոք իրեն մտահոգո՞ւմ է, թե ամուսնալուծությունն ինչպես կանդրադառնա իր եւ ամուսնու մասնավոր բարեգործական՝ Բիլ եւ Մելինդա Գեյթս հիմնադրամի վրա, նա նշել է, որ ամուսնալուծությունը, ի վերջո, «ավելի շատ անձնական հարց է»: Սակայն նա հավելել է, որ այն ժամանակ դեռ մտածում էր թե՛ իր կազմակերպության, թե՛ երեխաների մասին։ «Ես շատ էի մտածում իմ երեք երեխաների մասին»,- ասել է նա։ «Բայց ես, իհարկե, մտածում էի հիմնադրամի վրա ազդեցության մասին: Եվ ես ուզում էի համոզվել, որ երբ մենք հասնենք մյուս կողմը, այդ բոլոր կտորները դեռ անձեռնմխելի կլինեն»:

Ֆրանս Գեյթսը, ով անցյալ ամիս հայտարարեց հիմնադրամից իր հեռանալու մասին, նաեւ անկեղծորեն խոսել է այն մասին, թե որքան լավ է իրեն այժմ զգում, չնայած իր ամուսնալուծության դժվարությանը։

Նա նշել է, որ այժմ երջանիկ է սեփական տարածքում՝ ընդգծելով, որ իր ընկերներից շատերին մոտ է ապրում։

style.news.am