Կրիպտոշուկան կտրուկ անկում է գրանցել
Advertisement 1000 x 90

Կրիպտոշուկան կտրուկ անկում է գրանցել

Հուլիսի 5-ի գիշերը Bitcoin-ի և այլ խոշոր կրիպտոարժույթների փոխարժեքները կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ սնանկ հայտարարված Mt. Gox կրիպտոբորսան սկսել է հաճախորդներին մոտ 9 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով վճարումների գործընթացը: Այս մասին գրում է tradingview.com-ը:

Ենթադրվում է, որ կրիպտոարժույթի զգալի մասը կարող է վաճառվել բաց շուկայում: Որպես հետևանք՝ Bitcoin-ի գինը նվազել է 8%-ով՝ հասնելով 54,000 դոլարի, ինչն ամենացածր փոխարժեքն է 2024-նի փետրվարից ի վեր։

Երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի՝ Ethereum-ի փոխարժեքն իջել է ավելի քան 10%-ով՝ հասնելով 2,800 դոլարի:



Նման նյութեր