
Պորտուգալական «Պորտուի» դարպասպահ Իկեր Կասիլյասը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` «Յուվենտուսի» դեմ առաջիկա խաղի մասին:
«Իհարկե, մենք գիտենք, որ մեզ դժվար խաղեր են սպասվում: Գիտենք, որ «Յուվենտուսը» ֆավորիտ է, բայց երբեմն, ցանկությունը, աշխատասիրությունը և խիզախությունը հաղթահարում են բարձրակարգ թիմերի արգելքը:
Ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել: Օրինակ` 6-7 ամիս առաջ մենք որակավորման փուլում խաղացինք «Ռոմայի» հետ և հաղթեցինք», – Կասիլյասի խոսքն է փոխանցել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
armsport.am