Ալեք Բոլդուինը լաց է եղել, երբ դատավորը հանել է նրա դեմ՝ «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ չկանխամտածված սպանության մեղադրանքը: Նրա փատաբանները նշել են, որ դատախազները թաքցրել են ապցույցները:
«Դատավարության ընթացքում այս ապացույցների ուշ հայտնաբերումը այնպես է խոչընդոտել դրանց արդյունավետ օգտագործմանը, որ ազդել է դատավարության հիմնարար արդարության վրա»,-ասել է դատավոր Մերի Մարլո Զոմերը՝ մասամբ բացատրելով գործը կարճելու իր որոշումը:
Բոլդուինի փաստաբան Լյուկ Նիկասը խնդրել է կարճել իր պաշտպանյալի դեմ գործը՝ ասելով, որ դատախազները հիմնվել են ապացույցների վրա, որոնք կօգնեն լույս սփռել այն մասին, թե ինչպես է փամփուշտով ատրճանակը հայտնվել «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում։
Նկարահանումների տեսարաններից մեկի փորձի ժամանակ Բոլդուինը պատահաբար կրակել եւ սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին եւ վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային։ Բոլդուինը պնդում էր, որ ինքը չի սեղմել ատրճանակի ձգանը եւ չգիտի, թե ինչու էր այն պարունակում մարտական փամփուշտներ: