«Եթե գլուխս ճիշտ պահին չթեքեի, հիմա մեռած կլինեի»,- New York Post-ին ասել է ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ նախօրեին Փենսիլվանիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մահափորձ է կատարվել Թրամփի նկատմամբ, որի ժամանակ վնասվածք է ստացել ականջի շրջանում։
«Ես ոչ միայն շրջվեցի, այլև շրջվեցի ճիշտ ժամանակին և ճիշտ չափով: Եթե միայն կես շրջադարձ կատարեի, գնդակը կանցներ իմ գանգով», – ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ դեպքից հետո ցանկանում էր շարունակել խոսել, բայց անվտանգության աշխատակիցներն ու ԱՄՆ անվտանգության ծառայողները թույլ չեն տվել իրեն, որ մնա բեմին՝ համոզելով, որ նրան պետք է հիվանդանոց տեղափոխել։
«Բուժօգնություն ցույց տվող բժիշկն ասաց, որ ինքն իր մասնագիտական կյանքում դեռ նման հրաշք չէր տեսել», – պատմել է Թրամփն ու ավելացրել, ես չպետք է լինեի , ես մահացած պետք է լինեի»։